Բեննի Բլանկոն բացահայտել է, թե Սելենա Գոմեսի որ երազանքն է իրականացել իրենց հարսանիքին

Բեննի Բլանկոն եզակի մեկնաբանություն է տվել Սելենա Գոմեսի հետ անցյալ տարի կայացած իրենց հարսանիքի մանրամասների մասին:

Գվինեթ Փելթրոուի Friends Keep Secrets փոդքասթի նոր թողարկման ժամանակ պրոդյուսերը պատմել է, որ պապարացիների աչքից հեռու պահված հանդիսությունը դարձել է Սելենայի վաղեմի երազանքի իրականացումը: Բեննիի խոսքով՝ իրենք վարձակալել են արմավենիների ամբողջական ֆերմա՝ հատուկ մթնոլորտ ստեղծելու համար:

«Նա ասում էր. «Ես ուզում եմ դեպի խորան գնալ պարսկական գորգերով ծածկված ուղիով, այլ ոչ թե կենտրոնով: Ես չեմ ուզում սովորական ծաղիկներ և ավելորդ ճոխություն»»,- կնոջ ցանկություններն է մեջբերել Բեննին:

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսն ու Բեննի Բլանկոն ամուսնացել են անցյալ տարվա սեպտեմբերին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում: Փակ արարողությանը ներկա են եղել զույգի բազմաթիվ աստղային ընկերներ, այդ թվում՝ Թեյլոր Սվիֆթը, SZA-ն և Էդ Շիրանը: