Սելենա Գոմեսը նորածնի հետ լուսանկար է հրապարակել և կիսվել մայր դառնալու երազանքով

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը փոքրիկի հետ նկար է հրապարակել, որին կից խոստովանել է, որ երազում է մայր դառնալ:

«Մի անգամ»,-  գրել է երգչուհին Instagram սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում։  

Կադրում Գոմեսը նկարվել է բարձերի մեջ նստած վանդակավոր բազմոցի վրա՝ այնտեղ պառկած նորածնի մոտ։ Նա կրում է դեղին բաճկոն և կարճ ջինսե շորտեր, իսկ երեխան կրում է նարդոսի նախշով թեթև բոդի։

Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Սելենա Գոմեսն ամուսնացել է  37-ամյա երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ, ում  աշխատել էր համատեղ նախագծերում: Ավելի ուշ՝ այս տարվա մարտի 4-ին, նա կիսվել է չորս երեխա լույս աշխարհ բերելու իր ծրագրերով։

Աղբյուրը`Panorama.am