Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացել

Հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանը 2026 թ. Ավստրիական երաժշտական թատրոնի մրցանակաբաշխության ժամանակ («Austrian Music Theater Awards») արժանացել է «Լավագույն կանացի գլխավոր դեր» մրցանակին Նորմայի կերպարի փայլուն կատարման համար: Մրցանակաբաշխությունը կայացել է MusikTheater an der Wien թատրոնում։

«Այս դերն ու մրցանակը նա նվիրեց իր մորը՝ Իրենա Միլկևիչյուտեին»,- նշված է «Opera Vibes» ֆեյսբուքյան էջում։ 

Հասմիկ Գրիգորյանը օպերային երգիչներ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Հասմիկ Գրիգորյանը հանդես կգա երևանյան բեմում։  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կհանդիպեն համաշխարհային օպերային աստղերը՝ լեգենդար Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ։ Երեկոն նվիրվում է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։ Համերգը կկայանա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ. դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան։

Աղբյուրը`Panorama.am