Դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Ջարադ Փոլը համատեղ լուսանկարներ են հրապարակել Փարիզի Լյուքսեմբուրգի այգուց և շնորհավորանքներ են ընդունում ամուսնության կապակցությամբ: Գրում է BRAVO.am-ը:
43-ամյա դերասանուհին և նրա 50-ամյա ընտրյալը պաշտոնական հայտարարություն չեն արել: Այնուամենայնիվ, կադրերում Անժելան հարսանեկան ոճի սպիտակ զգեստով է, իսկ մեկնաբանություններում էլ զույգն արձագանքում է մտերիմների ու հետևորդների շնորհավորանքներին:
Դերասան, սցենարիստ և ռեժիսոր Ջարադը լուսանկարի մեկնաբանություններում գրել է, որ ամենաերջանիկն է:
















