Իննա Խոջամիրյանը նոր դերի համար հրաժարվել է երկար մազերից

Իննա Խոջամիրյանը հայտնել է իր նոր կինոնախագծի մասին՝ ներկայացնելով նաև կերպարի համար կատարած արտաքին փոփոխությունը։ Գրում է POP անկյունը:

Դերասանուհին հրապարակել է կարճ սանրվածքով լուսանկարներ և նշել, որ հինգ տարի առաջ իր ցանկությունների ու զգացմունքների նոթատետրում գրել էր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երազանքի մասին։ Այժմ նա պատրաստվում է իր երրորդ ֆիլմին։

Նոր նախագծում Խոջամիրյանը մարմնավորելու է Մարիամին, իսկ ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։

Դերասանուհու խոսքով՝ կերպարի համար մազերից հրաժարվելն իր համար հեշտ որոշում չի եղել։ Նա նշել է, որ նախագծի շրջանակում Գոռ Կիրակոսյանի հետ պայմանավորվել են առաջ շարժվել փոխադարձ վստահությամբ և համարձակ մոտեցմամբ։