Երգչուհի Սոնա Ռուբենյանը գտնվում է հղիության վերջին ամսում։ Գրում է Tert.am-ը:
Երգչուհին ինստագրամի իր էջում պարբերաբար պատմում է հղիության ընթացքի մասին՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութեր։ Օրերս նա դստեր՝ Մարիի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել և հայտնել ապագա երեխայի սեռը։
Սոնա Ռուբենյանն ու ամուսինը՝ Էմիլը, որդի են ունենալու։
«Մարին սպասում է իր փոքրիկ եղբորը»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին։
















