Սերժ Թանկյանն ու Slipknot-ից Քորի Թեյլորը համատեղ երգ են թողարկել. «Joseph»-ը արդեն հասանելի է

երժ Թանկյանն ու «Slipknot»-ի վոկալիստ Քորի Թեյլորը համատեղ երգ են թողարկել։ Սա երաժիշտների առաջին գործակցությունն է։ Գրում է Tert.am-ը:

Երաժիշտները միացել են «Falling In Reverse»-ի նոր՝ «Joseph» սինգլին, որը թողարկվել է սեպտեմբերի 14-ին։

Երգում Թանկյանն ու Թեյլորը հանդես են գալիս որպես հրավիրված վոկալիստներ, իսկ ստեղծագործության պաշտոնական տեսահոլովակում երկուսն էլ նկարահանվել են։