Ռեփեր Մաքլեմորը հայտարարել է, որ 1 միլիոն դոլար է նվիրաբերելու պաղեստինցիներին աջակցող 6 կազմակերպությունների՝ Էդ Շիրանի շրջագայությունից հեռացվելուց հետո։ Այս մասին գրում է NBC News -ը։ Մաքլեմորը ինստագրամի իր էջում հայտնել է, որ նվիրաբերվող գումարը Շիրանի շրջագայությունից իր ամբողջ եկամուտն է։ Գրում է Tert.am-ը:
Նա նաև «New England Patriots»-ի սեփականատեր Ռոբերտ Քրաֆթին կոչ է արել նույն չափով աջակցել պաղեստինյան օգնության կազմակերպություններին։ «Ցանկանում եմ զրույցը վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի»,- գրել է Մաքլմորը։ Ռեփերը նշել է, որ անկախ տարաձայնություններից՝ իր կարծիքով կարելի է համաձայնել այն հարցում, որ պաղեստինցիների կյանքը պետք է պաշտպանված լինի։
Սկանդալի ֆոնին Էդ Շիրանը մի քանի օրվա ընթացքում ինստագրամում ավելի քան 200 հազար հետևորդ է կորցրել, մինչդեռ նրա շրջագայությունից հեռացված կամ դրանից հրաժարված արտիստները միասին վերցրած ձեռք են բերել 1,6 միլիոն նոր հետևորդ։

Հիշեցնենք, որ Մաքլեմորը Էդ Շիրանի «Loop Tour» շրջագայությունից հեռացվել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 5-ին Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում բեմից պաղեստինամետ հայտարարություններ էր արել։ Շիրանը հայտարարել էր, որ Մաքլմորի հեռացման որոշումն իրենը չի եղել և այն կայացրել են շրջագայության կազմակերպիչները։

Դեպքից հետո Շիրանի շրջագայությունից հեռացել են նաև չորս արտիստներ՝ Ֆինեասը, Լուկաս Գրահամը, Աարոն Ռոուն և Բեոգա խումբը։ Մաքլմորի նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ Շիրանի շրջագայության շուրջ ստեղծված հակասությունները շարունակում են քննարկվել նաև ռեփերի հեռացումից հետո։















