Երկար դադարից հետո Մալենան վերադարձել է նոր երգով

Մալենան երկարատև դադարից հետո վերադարձել է նոր երաժշտությամբ՝ ներկայացնելով «Sent From Above» սինգլը։ Գրում է POP անկյունը:

Երգի հեղինակներն են Մալենան և TokioNine-ը, որը նաև սինգլի պրոդյուսերն է։ «Sent From Above»-ը թողարկվել է TKN Entertainment լեյբլի ներքո։

Երգի տեքստում հանդիպում են երկնքի, աստղերի, լույսի, վերածննդի և ներքին խաղաղության պատկերներ։

«Let me be the source of your light» («Թույլ տուր՝ լինեմ քո լույսի աղբյուրը»),- հնչում է երգում։

Վերջին շրջանում Մալենան սոցիալական հարթակներում շարունակում էր կիսվել տարբեր երգերի իր կատարումներով ու քավր տարբերակներով։ Այժմ արտիստը վերադարձել է սեփական նոր թողարկմամբ։

«Sent From Above»-ն արդեն հասանելի է երաժշտական սթրիմինգային հարթակներում։