Դդմիկը կրում է դիետիկ սննդի «արքայի» տիտղոսը, քանի որ այն սննդակարգում ներառված հիմնական բանջարեղենն է, որը պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Պրիմորեի երկրամասի առողջապահության նախարարության գլխավոր սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր և Խաղաղօվկիանոսյան պետական բժշկական համալսարանի դոցենտ Օլգա Յամիլովան։
Սննդաբանը նշել է, որ դդմիկը ներառված է շատ մարդկանց սննդակարգում՝ սկսած երեխաներից ու տարեցներից մինչև պրոֆեսիոնալ մարզիկներ և վերականգնողական բուժում ստացող հիվանդներ։ Նա պարզաբանել է, որ 100 գրամ հում դդմիկը պարունակում է 24-27կկ։
Մասնագետը նշել է՝ այս բանջարեղենը կարող է երկարատև հագեցվածության զգացողություն ապահովել՝ առանց օրգանիզմն ավելորդ կալորիաներով ծանրաբեռնելու։
Իր մեղմ և չեզոք համի շնորհիվ այն հիանալի համադրվում է բազմաթիվ բաղադրիչների հետ: Սննդաբանը թվարկել է պատրաստման մի քանի եղանակներ. դդմիկը կարելի է ուտել հում վիճակում, կտրատել աղցանների մեջ, շոգեխաշել, պատրաստել ջեռոցում և նույնիսկ օգտագործել որպես լցոնելու համար միջուկ։
Աղբյուրը`Panorama.am















