Հ1-ն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին իր եթեր հեռարձակված Թաթա Սիմոնյանի համերգին

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, եթերում հեռարձակված Թաթա Սիմոնյանի համերգին՝ նշելով, որ դրա ցուցադրումը սխալ էր։

«Հարգելի՛ հեռուստադիտողներ, սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,– ասված է Հանրայինի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև Թաթա Սիմոնյանը։ Երգիչը նշել էր, որ համաձայն է Հանրայինի եթերում համերգի ցուցադրման վերաբերյալ հնչած քննադատություններին և ներողություն էր խնդրում կատարվածի համար։