Աղբյուրը պատմել է 36-ամյա դերասանուհի Դակոտա Ջոնսոնի և ռեփեր Machine Gun Kelly-ի (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր) հարաբերությունների ընթացքի մասին։
«Նրանց մոտ ամեն ինչ լուրջ է, և հարաբերությունները շատ արագ են զարգանում՝ Թեյլոր [Սվիֆթի] հարսանիքին հանդիպելու պահից ի վեր։ Նրանց միջև կայծն իսկույն բռնկվեց․ ամբողջ անցած ամիսը նրանք մշտական կապի մեջ են, շփվում են ու անդադար զանգահարում FaceTime-ով»,— US Weekly պարբերականին պատմել է դերասանուհու մոտ շրջապատից մի աղբյուր։
Նա նաև նշել է, որ սկզբում Ջոնսոնի մտերիմները լուրջ չէին ընդունում այս հարաբերությունները, քանի դեռ նա չէր որոշել մեկնել Միլան՝ «Vogue World: Milano» միջոցառմանը, որպեսզի աջակցի Բեյքերին, ով որպես մոդել մասնակցում էր ցուցադրությանը․ «Բոլորը հասկացան, որ սա իսկապես լուրջ է, երբ Դակոտան մեկնեց Միլան՝ Քոլսոնի կողքին լինելու։ Դակոտան իսկապես ցանկանում է ընտանիք կազմել։ Բայց այժմ նրանք պարզապես վայելում են միասին անցկացրած ժամանակն ու ավելի լավ ճանաչում միմյանց»։
Աղբյուրը հավելել է․ «Դակոտան անտարբեր չէ երաժիշտների նկատմամբ և հոգով ռոմանտիկ է։ Քոլսոնի մեջ առանձնահատուկ հմայք կա, որը գրավել է նրան․ Դակոտան իսկապես տարված է նրանով»։
Հիշեցնենք, որ Ջոնսոնի և Բեյքերին սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ մի քանի շաբաթ առաջ․ այն ժամանակ ինսայդերը լրատվամիջոցներին հայտնել էր, որ նրանք ծանոթացել են Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի հարսանիքին։ Ծանոթությունից ընդամենը մի քանի օր անց զույգը ժամադրության էր գնացել Estela ռեստորան, ինչն ավարտվել էր Նյու Յորքի հյուրանոցներից մեկում։

















