Մարիամ Ալեքսանյանը կմիանա «Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմին

«Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմը շարունակում է համալրվել․ նախագծում կնկարահանվի նաև Մարիամ Ալեքսանյանը։

Նախագծում արդեն հաստատված են Հարություն Մովսիսյանի, Խորեն Լևոնյանի, Սարգիս Գրիգորյանի, Մուրադ Նադիրյանի, Դավիթ Մարդյանի, Ելենա Բորիսենկոյի, Արմեն Սողոյանի, Դավիթ Աղաջանյանի, Բորիս Մելքոնյանի և Ադրինե Աճեմյանի մասնակցությունը։

Նոր «Որոգայթ»-ը հեռուստադիտողին տեղափոխելու է նախորդ պատմության իրադարձություններից 15 տարի անց։ Սերիալը բաղկացած է լինելու 24 մասից, իսկ պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Shant Digital-ում։