34 տարեկանում մահացել է դերասան Արթ Ջեյ Միթը

34 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Արթ Ջեյ Միթը, որն առավել հայտնի է «Ամեն գնով» դրամատիկ հեռուստասերիալում Ուոլթեր Ուայթի որդու դերով։ Այս մասին գրում է Radar-ը:

«Խոր վշտով հայտնում ենք մեր սիրելի դերասանի, բարեգործի և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների ակտիվ պաշտպանի՝ Արթ Ջեյ Միթի ողբերգական մահվան մասին»,- BBC-ին հայտնել է նրա գործակալը։

Դերասանը մահացել է ԱՄՆ Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։

Միթը մանկուց ունեցել է մանկական ուղեղային կաթված։ «Էմմի» մրցանակի արժանացած սերիալում իր դերը մարմնավորելիս նա օգտագործել է սեփական կյանքի փորձը։ Սերիալում նկարահանվել են նաև Բրայան Քրենսթոնն ու Աարոն Փոլը։

2014 թվականին Միթն այս նախագծում աշխատանքի համար արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին։