Netflix-ը կրճատում է մոտ 1000 աշխատատեղ

Netflix-ը նախատեսում է կրճատել շուրջ 1,000 աշխատատեղ՝ իր աշխատակիցների մոտ 6%-ին։ Ընկերության համաղեկավարներ Գրեգ Փիթերսն ու Թեդ Սարանդոսը հայտարարել են, որ կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետ։

Առավելապես կազդեն արտադրանքի մշակման, տեխնոլոգիաների, իրավաբանական և մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների վրա։ Ընկերության ղեկավարները նշել են, որ բիզնեսը շարունակում է մնալ ուժեղ, սակայն անհրաժեշտ է արդյունավետորեն բաշխել աշխատակիցներն ու ռեսուրսները՝ ապագա աճի և ծառայությունների բարելավման համար։

Կրճատումները տեղի են ունենում սթրիմինգային ծառայությունների շուկայում մրցակցության սրման պայմաններում։ Չնայած Netflix-ի շահույթը 2026 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 3.4 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%-ով, ընկերության երրորդ եռամսյակի կանխատեսումները չեն արդարացրել Ուոլ Սթրիթի սպասումները։ 2025 թվականի վերջին Netflix-ն ամբողջ աշխարհում ուներ շուրջ 16,000 մշտական աշխատակից։ Նոր կրճատումները ընկերության վերջին տարիների ամենամեծն են։