Արդեն մեկ ամսից ավելի է՝ դերասաններ Հարություն Հովհաննիսյանն ու Հռիփսիմե Նահապետյանն ամուսիններ են, և հասցրել են միասին հանդես գալ նաև նոր բեմադրությունում: Նրանք ներգրավված են Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումում, որի բեմադրիչը Զառա Անտոնյանն է: Գրում է BRAVO.am-ը:
Օգոստոսի 29-ին ամուսնացած զույգն այժմ է հանրության հետ կիսվում իրենց հարսանեկան օրվա գեղեցիկ կադրերով։
Հարսին դեպի խորան էին ուղեկցել ավագ եղբայրները, իսկ հարսնաքույրը դերասանուհի Հայարփի Զուռնաչյանն էր:
Հյուրերի թվում էին Աննա Մանուչարյանը, Անդրանիկ Միքայելյանը, Հարություն Սարգսյանը, Վարուժան Մարգարյանը, Անի Խաչիկյանը, Սուրեն Թադեւոսյանը, Եվա Զոհրաբյանը, Էմմա Մկրտչյանը, Յանա Տուրգունյանը, Գրիգոր Խոջայանը եւ ուրիշներ։
























