Ռեփեր 50 Cent-ը կրկին պնդել է, որ իր վաղեմի հակառակորդը՝ Դիդին, իրեն հուղարկավորության համար նախատեսված ծաղկային կոմպոզիցիա է ուղարկել։ 50 Cent-ի խոսքով՝ ծաղիկները հասել են Մայամիի «E11EVEN» ակումբ։ Նա կատակել է, որ Դիդին կարող էր դրանք ուղարկել այն բանից հետո, երբ բանտում դիտել էր «Sean Combs: The Reckoning» վավերագրական ֆիլմը, որի գործադիր պրոդյուսերն է 50 Cent-ը։ Գրում է Radar-ը:
Ռեփերն այս պատմությունն առաջին անգամ հրապարակել էր 2025 թվականի դեկտեմբերին։ Սակայն Դիդիի ներկայացուցիչը հերքել էր, որ նման ծաղկեփունջ է ուղարկվել՝ ենթադրելով, որ դա կարող էր լինել անհաջող կատակ։ Դիդին ներկայումս բանտում կրում է 50-ամսյա պատիժ, իսկ նրա ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտին։ 50 Cent-ը շարունակում է նաև հրապարակային վեճը «Power» սերիալի ստեղծող Քորթնի Քեմփի հետ՝ նրան հասցեագրելով չհիմնավորված մեղադրանքներ։















