Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին հրավիրել է ընթրիքի։ Մեսին 2026 թվականին կստանա Աստուրիայի արքայադստեր անվան հեղինակավոր մրցանակը՝ «Սպորտ» անվանակարգում։ Դրանից հետո ֆուտբոլիստը կմասնակցի թագավորական ընտանիքի և մրցանակի մյուս դափնեկիրների հետ պաշտոնական ընթրիքին։ Գրում է Radar-ը:
Մեսին 39 տարեկան է։ 2023 թվականից նա հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլային լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբում։ Եվրոպայում արգենտինացին խաղացել է ֆրանսիական ՊՍԺ-ում և իսպանական «Բարսելոնայում», որի կազմում չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեքական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Հարձակվողը աշխարհի չեմպիոն է (2022), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (2014, 2026), օլիմպիական չեմպիոն (2008) և Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024)։ Մեսիին է պատկանում «Ոսկե գնդակների» քանակով ռեկորդը։















