Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջերս է դարձել մայրիկ և իր ինստագրամյան էջում ակտիվ կիսվում է փոքրիկ դստեր` Միլայի լուսանկարներով:
Երգչուհին առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարը` գրելով. «Պապայի դեմքով մամայի աղջիկ»: Փոքրիկ Միլան, իսկապես, շատ է նման հայրիկին` կապուտաչյա է և շիկահեր:
Սիլվա Հակոբյանը Միլային իր հետ տանում է անգամ ձայնագրման ստուդիա: «Հետ չի մնում մայրիկից»,- լուսանկարին կից նշել է Սիլվան: