Համացանցում հայտնվել է ծերացած Մոնիկա Բելուչիի լուսանկարը

Համացանցում տարածվել է Մոնիկա Բելուչիի լուսանկարը, ով բավականին ծերացել է: Լուսանկարն արվել է այն պահին, երբ դերասանուհին դուրս է եկել Հռոմի իր բնակարանից:

Շատերի կողմից սիրված և գեղեցկության խորհրդանիշ դարձած դերասանուհու արտասովոր լուսանկարը, իհարկե, չէր կարող չդառնալ լայն քննարկումների առարկա: Ոմանց համար Մոնիկայի այս տեսքն անսպասելի է եղել: Օգտատերերը նշել են, որ Բելուչին միշտ իր տարիքից շատ երիտասարդ է երևացել, բայց այս նկարը փոխել է մարդկանց կարծիքները: «Տարիները դաժան են», «Մի՞թե սա նա է, նույնիսկ անհավատալի է», «Նա կարծես մեկ օրում ծերացել է», «Այդքան շատ կնճիռներ ունի»,- գրել են օգտատերերը: