Տոկիոյում կայացած «Միսս Ինթերնեյշնլ 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվաթը, ով մասնագիտությամբ դեղագործ է։
Մրցույթն անցկացվում է արդեն 59-րդ անգամ, որին այս տարի մասնակցել են 85 երկրների ներկայացուցիչներ: Այս տարվա հաղթողին թագը հանձնել է նախորդ տարվա հաղթող Մարիեմ Վելասկոն՝ Վենեսուելայից:
Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցներին գնահատում են ոչ միայն արտաքին տեսքի, այլև նաև բարոյական հատկությունների, բնավորության, նախկինում ծավալած գործունեության հիման վրա: