«Արևի համբուրած» դեմքերն այս սեզոնի իսկական հիթն են

Պեպենները՝ բաց և մուգ դեղին, ոչ մեծ պիգմենտային հետքեր են մաշկի վրա։ Պեպենների առաջացումը պայմանավորված է մաշկի մեջ հատուկ գունանյութի՝ մելանինի կուտակումով։ Սովորաբար հայտնվում են 4-6 տարեկանում, իսկ 30-ից հետո նրանց քանակը պակասում է։ Շատերն ամաչում են իրենց այդ առանձնահատկությունից և ջանում են վերացնել դրանք։ Կան շատ քիմիական միջոցներ, որոնք ամբողջովին վերացնում են պեպենները, բայց դրանք վտանգավոր են մաշկի համար ու կարող են քաղցկեղ առաջացնել։

Ավելի լավ է պեպենները վերացնել ավանդական բժշկության առաջարկած միջոցներով։

1. Կաթի մեջ սև հաց փշրեք, մի քանի ժամ անց քսեք պեպենների մակերեսին։

2. Սոխը մաքրեք, լվացեք, ճզմեք, ապա դրա հյութը քսեք պեպեններին։

3. Վարունգի հյութը քամեք և օրը 2-3 անգամ քսեք դրանց վրա։

4.  1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդին ավելացրեք 2 թեյի գդալ գլիցերին, 2 թեյի գդալ սպիրտ, 2 ճաշի       գդալ ջուր։ Ստացված խառնուրդն օրը մի քանի անգամ քսեք պեպենածածկ հատվածների վրա։        Այս միջոցը կիրառելիս պետք է խուսափել հոնքերին, թարթիչներին և մազերին քսելուց, քանի որ        դրանք կարող են գունաթափվել։

5. Ձվի սպիտակուցի եւ կիտրոնի խառնուրդից կամ էլ սպիտակուցից եւ ջրածնի պերօքսիդի                 խառնուրդից ստացված քսուքը ձեզ կազատի պեպեններից՝ թարմացնելով և սպիտակեցնելով           մաշկը։


Մինչ դուք ջանում եք ազատվել պեպեններից, ուրիշները նախանձելով ձեզ ու ցանկանալով նմանվել, դիմահարդարմամբ պեպեններ են նկարում իրենց դեմքի վրա։
Մոդելային գործակալություններում պեպեններով կանայք մեծ պահանջարկ ունեն։ Բրիտանական Topshop ապրանքանիշը թողարկել է գեղեցկության նոր յուրահատուկ պարագա` պեպեններ նկարելու համար Freckle Pencil մատիտը: