RT ռուսական հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառումից իր Ինստագրամում տեսանյութ է հրապարակել:
Հրապարակված տեսանյութում Սիմոնյանը և իր ոչ պակաս հայտնի ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին երգում են «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը:
Սիմոնյանը տեսանյութին կից գրել է. «Ուրբաթ, երեկո. Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»:
https://www.instagram.com/p/B45cNOwq03l/?utm_source=ig_web_button_share_sheet