Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթը կդառնա Billboard’s Women in Music 2019 մրցանակի աշխարհում առաջին դափնեկիրը «Տասնամյակի կին» անվանակարգում: Այդ մասին հայտնել է կազմակերպիչը՝ Billboard երաժշտական հրատարակությունը: «Գրեմմի» մրցանակի տասնակի դափնեկրին պարգևը կհանձնեն դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսի The Hollywood Palladium թատրոնում:
Նրա ձեռքբերումների թվում են հինգ ալբոմ, որոնք առաջին հորիզոնականն են զբաղեցրել Billboard 200-ի չարթում, և հինգ երգ, որոնք տարբեր ժամանակներում գլխավորել են Billboard Hot 100-ի վարկանիշը, ինչպես նաև նրա մասնակցությունը բարեգործությանը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Սվիֆթը նաև «Տասնամյակի արտիստ» է ճանաչվելու 2019 թվականի American Music Awards-ի մրցանակաբաշխությանը, որը կայանալու է նոյեմբերի 25-ին: Նիկի Մինաժը, Բրենդի Քառլայլը է ուրիշ շատ երգչուհիներ նույնպես Women in Music 2019-ի պարգևներ կստանան տարբեր անվանակարգերում: