Ավստրալացի հարսնացուն, ով կշռում էր 120 կգ և վախենում էր տոնակատարության համար գեղեցիկ և համապատասխան չափսերի հագուստ չգտնել, 1 տարվա ընթացքում նիհարել է 55 կգ-ով:
30-ամյա Կաիլի Մալկահին դեռևս մանուկ հասակից է գեր եղել: Մեծանալով նա ավելորդ կլոգրամները չի կորցրել, ընդհակառակը, ամեն տարի այն ավելացել է, չնայած նրան, որ աղջիկն առողջ կենսակերպ է վարել:
Մալկահին ամաչում էր իր գերությունից և շատ էր վախենում, որ իր հարսանիքի ժամանակ գեղեցիկ տեսք չի ունենա և չի կարողանա իրեն համապատասխան հագուստ գնել:
Ավստրալուհին ճիշտ սննդակարգի է անցել, ֆիթնես-ակումբում անձնական մարզչի հետ է աշխատել և արդյունքում նիհարել 15 կգ-ով: Բայց այս արդյունքը չի գոհացրել նրան:
Աղջիկը դիմել է բժշկի: Մասնագետը նրա մոտ հորմոնալ խանգարում է հայտնաբերել, որն առաջացնում է ճարպակալում:
Սննդաբանն այցելուին խորհուրդ է տվել օգտագործել կաթնամթերք, շաքար և ածխաջրածին պարունակող սնունդ: Աղջիկը նաև ավելի շատ է զբաղվել սպորտով՝ մարզասրահ է այցելել շաբաթը 6 անգամ: Արդյունքում նա կորցրել է ևս 35 կգ: Դրա շնորհիվ հարսանիքից առաջ հարսանեկան զգեստ գտնելը նրա համար որևէ դժվարություն չի ներկայացրել: