Համաշխարհային նորաձևության բոլոր թրենդները չէ, որ ընդունվում ու գնահատվում են հայուհիների կողմից։ Կերտել ուրույն ոճ, թե՞ ենթարկվել նորաձևության օրեցօր փոփոխվող պահանջներին։
Հաճախ «նորաձևության հետևից ընկնելը» բերում է ծայրահեղությունների։
Gucci աշխարհահռչակ բրենդի նոր ցուցադրությունը կրկին քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել, որովհետև ապրանքանիշի հավաքածուն մոդելները ներկայացրել են բավականին ինքնատիպ ու տարօրինակ կերպարներում, որոնք էլ դառնալու են 2020 թվականի գլխավոր թրենդները:
Շարունակում է նորաձև մնալ ինչպես թաց դիմահարդարումը, այնպես էլ թաց սանրվածքները: Ստվերափոշի ընտրելիս նախապատվությունը տվեք վառ գույներին: Իսկ աքսեսուարների դեպքում՝ որքան մեծ է բիժուն, այդքան այն ավելի նորաձև է: