Երգչուհի Իրինա Հարությունյանը միկրոբլոգի իր էջում լինելով ոչ այնքան էլ ակտիվ, այնուամենայնիվ հասցնում է իր երկրպագուներին ու հետևորդներին ուրախացնել նոր լուսանկարներով, տեսանյութերով։
Գեղեցկուհին իր միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ հանդես է եկել կանացի ու էլեգանտ կերպարով:
Այսօր Իրինան նշում է իր ծննդյան տոնը: Գեղեցկուհուն շնորհավորել են ոչ միայն հազարավոր երկրպագուները, այլ նաև աստղային ընկերները:
Իր ինստագրամյան էջում Յանա Դանիելյանը հրապարակել է երգչուհու լուսանկարն ու շնորհավորել նրան: Նրան շնորհավորել են նաև երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն հովհաննիսյանը և շատ ուրշներ:
Այսօր կայացել է նաև երգչուհու «Մամ ջան» երգի պրեմիերան, որն անչափ դուր է եկել երկրպագուներին: Տևական լռությունից հետո Իրինան որոշել է կրկին ակտիվացնել իր գործունեությունն ու նոր շնչով սկսել ստեղծագործական գալիք տարին: