ԱՄՆ նախագահի ընտանիքը ճգնաժամի մեջ է: Մինչ Դոնալդ Թրամփը քնում է երկրորդ հարկում, նրա կինը ապրում է մի հարկ վերևում: Այս մասին գրում է Մելանյա Թրամփի կենսագրության հեղինակ Քեյթ Բեննեթը:
73-ամյա Դոնալդ Թրամփի գործերն ակնհայտորեն այնքան էլ լավ չեն: Ամեն քայլափոխի ձախողումներ են՝ թե՛ քաղաքականության մեջ, թե՛ անձնական կյանքում: Սեպտեմբերին դեմոկրատները սկսել էին իմփիչմենտի գործընթաց ընդդեմ նախագահի, ինչը նշանակում է, որ Թրամփը կարող է թողնել պաշտոնը նախանշված ժամկետից շուտ: Այս տխուր իրավիճակն ավելի է խորացնում տան լարված մթնոլորտը:
Քեյթ Բեննեթը իր նոր գրքում նշել է, որ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը քնում են ոչ միայն տարբեր ննջասենյակներում, այլև տարբեր հարկերում: Ամուսինն ապրում է Սպիտակ տան երկրորդ հարկում, կինը՝ երրորդում:
Նախկին մոդելի երկսենյականոց «ամրոցում» նախկինում ապրում էր Միշել Օբամայի մայրը՝ Մարիան Ռոբինսոնը: Քեյթ Բեննեթը նաև նշել է, որ առաջին տիկինն ունի իր «զուգվելու սենյակը», որտեղ նրան դիմահարդարում և վարսահարդարում են, ինչպես նաև անհատական մարզադահլիճ: