YouTube-ը նշել է՝ որոնք են 2010-2019 թվականների ընթացքում ամենադիտված և հայտնի երաժշտական տեսահոլովակները․ այս մասին գրում է Forbes-ը:
Ցանկը գլխավորում է Լուիս Ֆոնսիի և Դեդդի Յանկիի Despacito երգի տեսահոլովակը, որը 2017 թվականի հունվարին թողարկվելուց հետո ավելի քան 6,5 միլիարդ դիտում ունի:
Երկրորդ տեղում բրիտանացի երգիչ և երաժիշտ Էդ Շիրանի Shape Of You երգի տեսահոլովակն է՝ 4,5 միլիարդ դիտումով։
Երրորդ տեղում ռեփ կատարող Ուիզ Խալիֆայի և երաժիշտ Չարլի Փութի See You Again երգի տեսահոլովակն է. տեսահոլովակն ունի ավելի քան 4,3 միլիարդ դիտում:
Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Մարկ Ռոնսոնը և Բրունո Մարսը՝ իրենց Uptown Funk երգով (3,7 միլիարդ դիտում) և հարավկորեացի կատարող PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակը (3,4 միլիարդ դիտում):
Վեցերորդ տեղում Ջասթին Բիբերի Sorry երգի տեսահոլովակն է՝ 3,2 միլիարդ դիտումով, յոթերորդում` Maroon 5 ամերիկյան խմբի Sugar երգի տեսահոլովակը (3 միլիարդ դիտում), ութերորդում` Քեթի Փերիի Roar երգի տեսահոլովակը (2,9 միլիարդ դիտում), իններորդում՝ One Republic խմբի Counting Stars (2,88 միլիարդ դիտում) երգի տեսահոլովակը, տասներորդ տեղում կրկին Էդ Շիրանն է՝ իր Thinking Out Loud երգի տեսահոլովակով (2,86 միլիարդ դիտում):