Ամերիկացի հայտնի դերասան Մակոլեյ Կալկինն օգնել է բլոգեր, ինժեներ Մարկ Ռոբերին «Տանը մենակ» ամանորյա հումորային ֆիլմի ոճով պրանկ անելու հարցում:
Նրանց հանդիպման տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Նրանք երկուսով փայլերով լի ու տհաճ հոտով սփրեյ պարունակող թակարդ են պատրաստել, որը քողարկել են թանկարժեք ականջակալների տուփի ներքո ու այն թողել դռան շեմին:
Պրանկի նպատակն է եղել գողերին մի լավ դաս տալը, ինչպես որ դա անում է Կալկինի մանկահասակ հերոսը «Տանը մենակ» ֆիլմում: