Արքայազն Հարրին, հագնվելով Սանտա Կլաուսի պես, գալիք Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ շնորհավորել է երկրի զինված ուժերի զոհված զինծառայողների երեխաներին։
Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում արքայազն Հարրին միակողմանի ծնողազուրկ երեխաներին ասել է, որ նրանք մեծ ընտանիքի մի մասն են և որ պետք է ուժեղ լինեն: «Իհարկե, ծնող կորցնելը չափազանց ծանր է, բայց գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մյուսին օգնում է, ինչը նշանակում է, որ դուք լավ ապագա եք ունենալու: Ձեր ծնողները երբեք մոռացության չեն մատնվի, ինչպես և դուք»,- ասել է արքայազնը:
Նշվում է, որ տեսանյութը հեռարձակվել է զոհված զինծառայողների երեխաների համար կազմակերխպված խնջույքի ժամանակ: Միջոցառմանը ներկա է եղել 190 երեխա: