Ինստագրամ սոցիալական կայքի ավելի քան 363 000 հետևորդ ունեցող Rich Kids of the Internet էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցուցադրում են այս տոնական սեզոնին հարուստ երիտասարդների ցոփ ու շվայտ կյանքը:
Շուտով ամանորյա տոներն են, ուստի գրեթե բոլորը շտապում են գնումներ կատարել` ուրախացնելու իրենց հարազատներին, ընկերներին ու ընտանիքի անդամներին: Շատերը գնումները նախընտրում են հրապարակել սոցցանցերում` ոմանք պարզապես իրենց հետևորդների հետ կիսվելու, ոմանք խորհուրդ հարցնելու, ոմանք էլ ուրիշներին զարմացնելու համար:
Ստորև ներկայացվում են հարուստ երիտասարդների` համաշխարհային բրենդների թանկարժեք իրերից, հագուստից, թանկարժեք խրախճանքներից մինչև անձնական ինքնաթիռի դիմաց արված լուսանկարները.