Լրագրող Արուս Տիգրանյանն ամուսնության առաջարկություն է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Արուսի ընտրյալի՝ Հարութ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նոր լուսանկար է հրապարակել և մեկնաբանել հետևյալ կերպ․ «Ընդմիշտ միասին»։
Լուսանկարն արված է Վենեցիայում։ Հարութը նավի վրա է մատանի նվիրել Արուսին:
Լուսանկարը բազմաթիվ մեկնաբանություններ է հավաքել․ զույգը շնորհավորանքներ է ստացել ընկերների և մտերիմների կողմից
Նշենք, որ Հարութ Աբրահամյանը ONEX-ի համահիմնադիրն է։