Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխի տեսահոլովակը, որը նկարահանվել է Elefante երգի հիման վրա, ավելի քան 20 մլն դիտում է ունեցել YouTube-ում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրմյան էջում:
Կամենսկիխը մի քանի կարճ տևողությամբ հոլովակ է հրապարակել սոցցանցում, որը ստեղծվել է տեսահոլովակի կադրերից, որում էլ մատնանշել է 20 000 000 դիտումը:
Երգչուհու գրառման տակ արված մեկնաբանություններում Նաստյայի ամուսինը՝ երգիչ Ալեքսեյ Պոտապենկոն, շնորհավորել է կնոջը հաջողության առթիվ: