Հանրաճանաչ ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Ինստագրամի իր էջում պատասխանել է այն պնդումներին, որ նա «գողացել է» «Երգ սիրո մասին»-ը հայ կամ վրացի երգչից։
«Ինձ հաճախ են գրում, որ ես գողացել եմ այդ երգը հայ երգչից … Նաև այն, որ ես գողացել եմ վրացի երգչից … Հատկապես տեղեկացվածները գրում են, որ այն գողացել եմ իսպանացի երգչից… Այսպես են գրում. «Ինչպե՞ս ես համարձակվել, մենք հիասթափված ենք»- գրել է նա:
Չումակովն ասել է, որ դա իսպանացի երգիչ և կոմպոզիտոր, «Գրեմմիի» մրցանակակիր Ալեխանդրո Սանսի «Սիրո երգ»-ն է: «Եվ ես դա չեմ գողացել: Մենք պայմանագիր ենք կնքել, և ես լիակատար թույլտվություն ունեմ կատարելու այս անհավանական երգը: Ալեխանդրոն, ինչպես նաև նրա ներկայացուցիչները, տեղյակ են ամեն ինչի մասին»,- ավելացրել է նա:
Հայ երաժշտասերներին Չումակովի «Երգ սիրո մասին»-ը հիշեցնում է հայ երգիչ Հայկոյի «Ետ նայիր ու տես» երգը։