Օգտատերերը համացանցում քննադատել են ամերիկացի ռեփեր Էմինեմին նրա «Music to be murdered by» նոր ալբոմի «Unaccommodating» երգի համար, որում նա երգում է Արիանա Գրանդեի համերգին Մանչեսթերում կատարված ահաբեկչական հարձակման մասին, այս մասին հայտնել է Entertainment Tonight-ը:
Օգտատերերը, երգի բառերից վրդովված, սկսել են գրել քննադատական տարբեր մեկնաբանություններ` նկատի ունենալով կատարողին: Ռեփերը դեռ քննադատություններին չի արձագանքել։
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգին տեղի ունեցավ ահաբեկչություն, որի հետևանքով զոհվեց 22 և վիրավորվեց 120 մարդ: