«Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Պամելա Անդերսոնը մերկացել է «Vаnity Fair Italy»-ի համար։
Աստղի վառ լուսանկարներն Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարիչ Կարմելո Ռեդոնդոն։
51-ամյա Պամելա Անդերսոնը մի քանի ամիս է, ինչ ամուսնալուծվել է:
Իր նախկին ընտրյալի՝ ֆուտբոլիստ Ադիլ Ռամի մասին գեղեցկուհին պատմում է. «Այդ հրեշն ինձ խաբել է տարիներ շարունակ: Ես կարծել եմ, որ ապրում եմ երջանիկ ու սիրված, բայց նա ինձ հետ է եղել միայն իրեն գովազդելու ու հաջող կարիերա ստեղծելու համար: Ադիլին հետաքրքրել է միայն իմ փառքն ու միլիոնները: Պարզվում է՝ այսքան ժամանակ նա ունեցել կին և ընտանիք, որոնց հետ հաճախ հանդիպել է: Նրա կինը, իհարկե, տեղյակ է եղել մեր հարաբերություններից, բայց չի անհանգստացել՝ կարծելով, որ դա զուտ գովազդի համար է արվում: Ադիլն ինձ հետ լավ է վարվել միայն հասարակական վայրերում՝ հանրության առաջ, իսկ ես ոչինչ չեմ կասկածել»: