Երկրպագուները քննադատել են գրող Ջորջ Մարտինին՝ նոր գրքի թողարկման մասին հայտարարության համար:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ «Կրակ և արյուն» պատմությունը, որն ընկած է «Վիշապների տունը» սփին-օֆֆի («Գահերի խաղը» սերիալի նախաբան) հիմքում, փափուկ կազմով կհրատարակվի մայիսի հինգին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում»,- գրել է Մարտինը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, վիպասանի գրառումը բարկացրել է երկրպագուներին, քանի որ 71-ամյա հեղինակը խոսքը սկսել էր «ուրախ եմ տեղեկացնել» արտահայտությամբ, մինչդեռ իրենք լուրեր էին սպասում «Ձմռան քամիները» աշխատությունից, որը վեցերորդ գիրքն է «Սառույցի և կրակի երգ» շարքից: «Կրակ և արյուն» վեպի առաջին հատվածը հրապարակվել է 2018-ի նոյեմբերին:
Գրողն ավելի վաղ հայտնել էր, որ չի մասնակցի «Գահերի խաղի» նախաբանի սցենարի գրման աշխատանքներին, քանի դեռ չի ավարտել «Ձմռան քամիները» ստեղծագործություն: