Էմինեմը ռեփ կարդալու արագության ռեկորդ է սահմանել

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս III) ռեփի ընթերցման արագության նոր ռեկորդ է սահմանել Godzilla ստեղծագործության կատարման ժամանակ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երգի վերջին 30 վայրկյանում Էմինեմը 229 բառ է արտասանել, ինչը հավասարազոր է 11.3 վանկի մեկ վայրկյանում:

Այդ արդյունքը թույլ է տվել Էմինեմին գերազանցել ռեփի ընթերցման արագության ռեկորդը, որը գրանցել էր Majesty երգի կատարման ժամանակ (Նիկի Մինաժի հետ համատեղ): Նախկին ռեկորդը կազմել էր 10.3 վանկ՝ վայրկյանում:

Նախորդ շաբաթ երաժիշտը ներկայացրել էր Music to be murdered by նոր ալբոմը, որում տեղ է գտել վերոնշյալ ստեղծագործությունն ու ևս 19 երգ:

https://www.youtube.com/watch?v=UREVFazus4o&feature=emb_title