«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն ամուսնու՝ Դավիթի հետ իր հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներիում: Սա եղել է Դավiթի նվերն Իրինային՝ իրենց ամուսնության 15-ամյակի առթիվ:
Իրինան նոր լուսանկարներ է հրապարակել իրենց հագստից: Զույգը վայելում է ռոմանտիկ օրերը, քանի որ այս անգամ հանգստի են մեկնել առանց երեխաների:
Իրինան կարևորում է առանց երեխաների հանգստի մեկնելու հնարավորությունը, քանի որ ամուսինները պետք է կարողանան նաև միասին ժամանակ անցկացնել: Ավելին, Գեղեցկուհու տիտղոսակիրը նշել էր, որ մինչև հիմա սիրահարված է ամուսնուն, ինչպես հարաբերությունների սկզբում էր:
Զույգը այս ընթացքում հասցրել է նաև ռոմանտիկ ընթրիք ունենալ ծովի ափին: Նա նշել է, որ կարծես դրախտում լինի: