Ո՞վ է զբաղեցնելու Prada-ի ստեղծագործական նոր տնօրենի պաշտոնը

Ռաֆ Սիմոնսը կարող է դառնալ Prada-ի նոր ստեղծագործական տնօրենը: Այժմ Prada-ի ստեղծագործական տնօրենը Միուչչա Պրադան է:

Ռաֆ Սիմոնսը բավականին հայտնի և պահանջված դիզայներ է: Ավելի վաղ նա զբաղեցնում Էր Dior-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։
Ֆրանսիական նորաձևության տնից հեռանալուց հետո նմանատիպ պաշտոն է ստացել Calvin Klein-ում, որտեղ աշխատել է ընդամենը 2 տարի:
Այս պահին Սիմոնսը հաջողությամբ ղեկավարում է իր Raf Simons ապրանքանիշը, իսկ վերջերս նույնիսկ թողարկել է Runner կոշիկի սեփական հավաքածուն:

Արմատներով Բելգիայից դիզայները հայտնի է որպես կահույքի դիզայներ: Նորաձևության գիտակները շատ ժամանակ ծաղրում են Սիմոնսին՝ կարծելով, որ հագուստի մոդելավորումը նրա համար չէ:

Ինքը՝ Սիմոնը խոստովանում է, որ իր կարիերայի ընթացքում բախվել է գործընկերների չարության ու անհանդուրժողականության հետ, սակայն հիմա ուրախ է, որ կարողացել է բոլորին ցույց տալ իր պրոֆեսիոնալիզմն ու տաղանդը: