Ամերիկյան «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեները պատրաստվում է դստեր՝ փոքրիկ Սթորմիի ծննդյան 2-րդ տարեդարձին:
Այս կապակցությամբ 22-ամյա միլիարդատիրուհին պատվիրել է Ուեսթ Հոլիվուդի խաչմերուկներից մեկում ահռելի գովազդային վահանակ կանգնեցնել՝ ի լուր աշխարհի հայտարարելով մոտեցող ծննդյան տոնի մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, որպես հեռատես կին գործարար՝ Ջեներն առիթը բաց չի թողել և վահանակի վրա գովազդել է իր արտադրության կոսմետիկ նոր պարագաների շարքը:
Վահանակի նկարում Ջեները գրկել է դստերը և երջանիկ տեսք ունի: Դրա վրա գրված է «Սթորմի», ինչպես նաև՝ աղջնակին նվիրված նոր կոսմետիկ հավաքածուի թողարկման ամսաթիվը:
Աղբյուրը նկատում է, որ գովազդային վահանակը շատ ուշադրություն կգրավի, քանի որ գտնվում է Ուեսթ Հոլիվուդի ամենամարդաշատ հատվածում: