Սուպերմոդել Բելլա Հադիդը, ով 2019թ. հոկտեմբերին հետազոտողների կողմից աշխարհի ամենագեղեցիկ կին էր ճանաչվել, Բարձր նորաձևության փարիզյան շաբաթվա շրջանակում մասնակցել է Jean Paul Gaultier բրենդի վերջին կուտյուրային հավաքածուի ցուցադրությանը:
Ինչպես նշում է yahoo.com-ը, 24-ամյա գեղեցկուհին կրել է մարմինը գրեթե ամբողջովին մերկացնող թափանցիկ զգեստ:
Ծագումով պաղեստինցի մոդելն իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ իր «երազանքն իրականացել է»: Նա ընդգծել է, որ իր համար «մեծ պատիվ» է եղել Ժան Պոլ Գոտյեի վերջին ցուցադրությանը մասնակցելը:
«Երազանքներն իրականանում են…տեսնել` ինչպես եք Դուք աշխատում և ինչպես է Ձեր երևակայությունը կյանքի կոչվում. սրանք ամենագեղեցիկ բաներից էին, որոնց ես երբևէ ականատես եմ եղել: Արտիստ, մարգարե և հանճար: Պարո՛ն Ժան Պոլ Գոտյե, անհավանական եզրափակիչ շոու էր, պատվից առավել էր Ձեզ համար պոդիում բարձրանալը: Պաշտում եմ Ձեզ և Ձեր հրաշալի թիմը»,- գրել է մոդելը: