Փորձագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են՝ չի կարելի անկողին տանել էլեկտրոնային սարքերը: Բջջային սարքերի էկրանների լույսը խնդիրներ կարող է առաջացնել՝ կապված վտանգավոր նորագոյացությունների ի հայտ գալու հետ:
Ռուս քնաբան Ալյոնա Գավրիլովան հաստատել է, որ էկրաններից արձակվող թարթող կապույտ լույսը միանշանակ վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Եթե մարդը կանոնավոր կերպով քնում է էլեկտրական սարքերը կողքին կամ հեռուստացույց դիտելիս, ապա նրա քունը և առողջությունը վտանգված են:
Վտանգավոր է նաև քնից առաջ սնվելը: Այդպես հնարավոր է և ավելորդ քաշ հավաքել և վատ քնել: Միաժամանակ նշվում է, որ պետք չէ քաղցած քնել: Քնից որոշ ժամանակ առաջ թույլատրվում է ուտել թեթև, ոչ կալորիական կեֆիր:
Բացի այդ, քնելուց 4-5 ժամ առաջ օգտակար է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Սպորտից հետո տեղի է ունենում օրգանիզմի ակտիվացում, որը տևում է մոտ 4 ժամ: Դրանից հետո կտրուկ անկում է նկատվում, և հենց այդ շրջանն էլ օգտակար է քնելու համար: