«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է ռուսական Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում:
Նշվում են նաև Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի և ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Լյովինի անունները։
Տնօրենների խորհրդի թեկնածուներ են դարձել նաև ՌԴ նախագահի փորձագիտական վարչության պետ Վլադիմիր Սիմոնենկոն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը և Առաջին ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը։