«Կբաժանվեմ». Ժաննա Լևինան «սպառնացել է» Գարիկ Մարտիրոսյանին

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը ինստագրամյան իր միկորբոլոգի էջում տեսանյութ է հրապարակել, որն անտարբեր չի թողել հումորիստի միկրոբլոգի հետևորդներին.

«Մանկուց երազել եմ նման լինել իմ կուռքին՝ Դմիտրի Նագիևին։ Նմա՞ն եմ։ Թե դեռ հարկավոր է մարզվել»,- հոլովակը մեկնաբանել է Մարտիրոսյանը՝ առաջարկելով նմանության աստիճանի համար քվեարկել մեկից մինչև տասը։

Գրեթե բոլոր հետևորդները հիացել են զվարճալի հոլովակով, բացի հումորիստի կնոջից՝ Ժաննա Լևինայից. նրան այդ նմանությունն ակնհայտորեն դուր չի եկել։
«Նման չես։ Մի մարզվիր։ Կբաժանվեմ»,- գրել է Ժաննան։

https://www.instagram.com/p/B8GdE42ArMd/?utm_source=ig_web_button_share_sheet