Համացանցում լուսանկար է տարածվել, որում Գոհար Ավետիսյանը ամուսնու հետ է։ Նշենք, որ դիմահարդարը հղի է։ Այս մասին հայտնին վերջերս հայտնել է ինստագրամյան միկրոբլոգի իր էջում: Ու թեև դիմահարդարը կրկին ցույց չի տվել ամուսնուն, սակայն դարձյալ պատմել է սիրելիի մասին: Գոհարը նաև նշել է, որ ամուսինը հանրային մարդ չէ, և նրան դժվար թե գտնեն սոցիալական էջերում:
Նշենք, որ Գոհարը օրերս է պատմել այն մասին, որ ամուսնացած է։ «Հայերիս մոտ ամուսնության օրինականացումն այնքան կարևոր չէ, որքան ընտանիքի կողմից հավանությունը: Նույնիսկ իմ առաջին ամուսնության ժամանակ մենք չենք օրինականացրել այն, չնայած բոլորը կարծում էին, թե մենք օրինական ամուսիններ ենք: Ինստագրամում կարծում են, որ եթե դու սպիտակ զգեստ ես հագնում, ռեստորան ես հրավիրում 1000 հյուր, ուրեմն դա օրինական ամուսնություն է: Այս անգամ ես որոշեցի զերծ մնալ այս արարողությունից: Ամեն ինչ շատ զուսպ, լուռ և համեստ արվեց: Եթե դուք ինձ չտեսաք ճերմակ զգեստով մեծ արարողության ժամանակ, դա չի նշանակում, որ ես չեմ ամուսնացել: Այս անգամ ամեն ինչ համեստ էր ու առանց երկրորդ կեսի PR-ի» – կիսվել էր Գոհարն իր Ինստագրամի Stories բաժնում: