Դաջվածքի արվեստը հազարամյակների պատմություն ունի:
Դաջվածքը կատարում են հատուկ ասեղի օգնությամբ, մինչև 3 մմ խորությամբ մաշկի տակ են ներարկում տարբեր քիմիական նյութեր պարունակող ներկեր, որոնք ընդմիշտ մնում են այնտեղ:
Հիգիենան չպահպանելու կամ ալերգիկ ռեակցիաների դեպքում՝ դաջվածքը մահացու վտանգ կարող է առաջացնել մարդու համար:
Դաջվածք անող մասնագետը պարտավոր է ունենալ բժշկական կրթություն: Բարձրակարգ գեղեցկության կենտրոններում դաջվածք ունենալու համար մարդիկ բժշկական տասնյակ անալիզներ են հանձնում, որպեսզի խուսափեն ռիսկերից ու անցանկալի հետևանքներից:
Ցավոք, նման սրահներում դաջվածքների արժեքը 8-10 անգամ գերազանցում է սովորական մասնագետների առաջարկած գներին:
Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտությունների, դաջվածքը մաշկի վրա բազմակի անգամ ավելացնում է վիրուսային հեպատիտով հիվանդանալու հավանականությունը, ինչը, հաճախ, հանգեցնում է լյարդի ցիրոզի կամ քաղցկեղի զարգացման:
Որոշ դաջվածքների համար օգտագործվում է մետաղների միկրոմասնիկներ պարունակող ներկանյութեր, որոնք կարող են գեմատոմաներ առաջացնել: 18-ամյա ուկրաինուհի Տատյանայի ձեռքը ամպուտացրել են նման խնդրի պատճառով: