Ամուսնու ծննդյան օրը Թինա Կանդելակին ինստագրամյան իր էջում յուրօրինակ կերպով շնորհավորել է սիրելիին՝ գործարար Վասիլի Բրովկոյին ու բացառիկ լուսանկար հրապարակել նրա հետ։
Սպորտային հեռուստաալիքի պրոդյուսեր Թինա Կանդելակիի խոսքով՝ ինքն արդեն 12 տարի է՝ ամուսնացած է «Զենիթ» ֆուտբոլային թիմի մոլի երկրպագուի հետ։
«Սիրելի ամուսին, ցանկանում եմ հրապարակայնորեն քեզ մաղթել որպեսզի «Զենիթը» այս տարի չեմպիոն դառնա։ Այս ամբողջ 12 տարիների ընթացքում ես տանում եմ իսկական երկրպագուի կնոջ կյանքի դժվարությունները։ Որտեղ էլ ապրենք՝ լինի բնակարան, թե տուն, յուրաքանչյուր վայր դառնում է այս հզոր ակումբի բազմազան ատրիբոտիկայի պահեստ։
Մեր ընտանիքի համար յուրաքանչյուր հանդիպում կա՛մ անտանելի ցավ է, կա՛մ անհավանական երջանկություն»,- գրել է Կանդելակին։
Ավելի վաղ Թինա Կանդելակին լրագրողների հետ զրույցում անկեղծացել էր՝ պատմելով ինչու է ամուսնացել իրենից 11 տարով երիտասարդ տղամարդու հետ:
Խոսելով ամուսնու մասին՝ Կանդելակին հիշել է իր հայուհի մայրիկի խոսքերը․ «Ինչպես ասում է մայրս՝ «խելքի բուն»։ Հպարտանում եմ, որ հենց նա է իմ ամուսինը»: