Ավստրալացի գիտնականները պարզել են, որ որքան մեղեդային է զարթուցիչի ձայնը, այնքան ավելի արագ և արդյունավետ է արթնանում մարդը դրա ներքո: Ուսումնասիրությունները հրապարակվել են Plos One-ում:
Մասնագետները հետևել են՝ ինչպես են զարթուցիչի տարբեր զանգեր ազդում 50 կամավորների առույգության կամ քնկոտության վրա:
Զարթուցիչի ձայնի բարձրությունը և տևողությունը չի ազդել մասնակիցների վիճակի վրա: Գլխավոր բնութագրիչը, որը արթնացրել է մարդկանց ամենից լավ, դարձրել է նրանց առույգ և աշխատունակ, պարզվել է, որ զարթուցիչի մեղեդայնությունն է:
Գիտնականները ենթադրում են, որ կտրուկ հնչյունները վատ են արթնացնում մարդկանց իրենց ոչ բնական հնչեղության պատճառով: Դրանք խաթարում են մարդու ուղեղի աշխատանքը, որի արդյունքում որոշակի ժամանակ է անհրաժեծտ վերականգնվելու համար: